ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ
ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
Բազմաթիվ գրքերի հեղինակ, հրապարակախոս, հաղորդակցության մասնագետ, դասախոս, PR խորհրդատու և ճառագիր (Speechwriter) Վազրիկ Բազիլը ծնվել է 1966 թ.-ի փետրվարի 4-ին, Մյունխենում: Հայկական ծագումով Վազրիկ Բազիլը գերմանական իրականության մեջ առանձնանում է տարբեր ոլորտների, հատկապես քաղաքական շրջանակների համար ճառեր գրելով և ուղերձներ մշակելով, որպես խորհրդատու աջակցում է հանրային կապերի իրականացման, հեղինակության ամրապնդման և հռետորական արվեստի ծանոթացմանը:
Վենետիկի Մխիթարյան միաբանությունում կրթությունն ավարտելուց հետո շարունակում է ուսումնասիրել փիլիսոփայություն, աստվածաբանություն, գերմանագիտություն և հոգեբանություն, հանրային կապեր Հռոմի Գրիգորյան պապական համալսարանում:
Գիտությունների թեկնածուի իր կոչումը ստանում է Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիանի անվան համալսարանի փիլիսոփայության ամբիոնում:
Աշխատել է «Լոյկորեյա» հիմնադրամում, Գերմանիայի Բունդեսթագում, Սաքսոնիա երկրամասի Մշակույթի ու սպորտի նախարարությունում, իսկ այժմ հանդես է գալիս որպես հաղորդակցության և հանրային կապերի անկախ փորձագետ-խորհրդատու և համագործակցում տարբեր ընկերությունների, գործակալությունների, հիմնադրամների և կուսակցությունների հետ:
Վազրիկ Բազիլը 2010-2016 թթ.-ին նախագահել է Գերմանախոս ճառագիրների ընկերակցությունը: Ավելի քան 25 տարի անդամակցում է «Գերմանական հանրային կապերի ընկերակցությանը»:
2010-2014 թթ.-ին «Գերմանական PR մրցանակի» հանձնաժողովի անդամ:
Մի շարք հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում «Լուֆտանզիա» ավիաընկերության հանրային կապերի (PR) խորհրդատու։
Հայկական Փի Ար ասոցիացիային Նախագահության որոշում՝
12.09.2016