top of page

Այսօր հանրային կապերը (PR) ամենապահանջված մասնագիտություններից է, իսկ PR մասնագետի հաստիքը՝ ամենապահանջված աշխատատեղերից մեկը:  Յուրաքանչյուր կազմակերպություն՝ լինի պետական, կոմերցիոն, թե հասարակական, ձգտում է ձևավորել և ամրապնդել կապը հանրության հետ:

 

Հայկական Փի Ար ասոցիացիայի կրեատիվ թիմում ներգրավված են հանրային կապերի (PR), լրագրության, սոցիոլոգիայի, հոգեբանության, շուկայագիտության (marketing), բրենդինգի (branding), գովազդի, իմիջմեյքինգի (image-making), փաբլիսիթիի (publicity), սփիչռայթինգի (speech writing) մասնագետներ և լոբբիստներ, ովքեր կրեատիվ թիմային աշխատանքի արդյունքում ձևավորում են հանրության հետ գրագետ փոխհարաբերություններ:

 

Հանրային կապերի մասնագե՞տ ես, քեզ տեսնու՞մ ես վերոնշյալ թիմում. գրանցվի՛ր Հայկական Փի Ար ասոցիացիայի մասնագետների բազայում և ստացի՛ր հնարավորություն աշխատելու հայկական PR աշխարհում:

bottom of page