top of page

ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։ Հայկական Փի Ար ասոցիացիայի 3 ստորաբաժանումներն են՝

 

Գիտահետազոտական կենտրոն՝ ստորաբաժանման հիմնական առաքելությունն է հանրային կապերի և հաղորդակցության մասին տեղեկատվությունը քննարկել գիտական մակարդակում, իրականացնել ոլորտային հետազոտություններ և ուսումնասիրություններ, հանրային կապերի և հաղորդակցության թրենդների, զարգացումների և մարտահրավերների մասին հրատարակել գիտական հոդվածներ։

Հայկական Փի Ար ասոցիացիան 2016 թվականին հիմնադրել է Հայկական PR մրցանակաբաշխությունը, որի նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող և իրականացված լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից իրականացվող հանրային կապերի (PR) ամենամյա հետազոտությունը հնարավորություն է տալիս վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները՝ նպաստելով հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը: 

 

Կրթական ստորաբաժանում՝ ստորաբաժանման նպատակն է պատրաստել հանրային կապերի հմուտ և գրագետ մասնագետներ։ Հանրային կապերը ռազմավարական հաղորդակցություն է, թրենդների մերլուծության գիտություն և արվեստ, հանրային կապերը կանխատեսում է գործողությունների հնարավոր հետանքները, իսկ PR մասնագետները կազմակերպության առաջնորդներին մի կողմից խորհրդատվություն են տալիս, մյուս կողմից իրականացնում կազմակերպության հաղորդակցության ռազմավարությունը՝ ի շահ կազմակերպության և հանրության։ Հանրային կապերի մասնագետները կենսական նշանակություն ունեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի համար՝ որպես ժողովրդավարական համակարգի կարևոր մասնիկ։ Հայկական Փի Ար ասոցիացիան 2015 թվականին հիմնադրել է Հայկական PR դպրոցը՝ նպատակ հետապնդելով նպաստել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ: 

Դպրոցի խնդիրն է.

• հանրային կապերի ուսուցումը, երիտասարդ և սկսնակ մասնագետների շրջանում իմացության մակարդակի բարձրացումը,

• ծանոթացումը ոլորտում աշխատող և երկարամյա փորձ ունեցող մասնագետների հետ՝ համատեղ ծրագրեր և գործունեություն ծավալելու համար,

• մամուլի քարտուղարների, հանրային կապերի մասնագետների վերապատրաստումը,

• գիտատեսական և կիրառական համատեղ հետազոտությունների իրականացումը: 

«PRactice» հանրային կապերի և հաղորդակցության գործակալություն՝ ստորաբաժանումը սիրով առաջարկում է իր ծառայությունները հանրության հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման և պահպանման համար։ Գործակալությունում ընդգրկված են Հայաստանի լավագույն մասնագետները, որոնք հմտորեն մշակում են ռազմավարություններ, տրամադրում խորհրդատվություն, կառուցում մեդիա հարաբերություններ, կազմակերպում հատուկ միջոցառումներ, մշակում և ձևավորում կորպորատիվ բրենդ, իրականացնում թվային հաղորդակցություն, օգնում հաղթահարել յուրաքանչյուր ճգնաժամ։

 

Հայկական Փի Ար ասոցիացիան համագործակցում է մի շարք գործընկեր կազմակերպությունների հատ շուրջ 20 երկրից՝ ներառյալ Եվրամիության անդամ երկրները, Ռուսաստանը և ԱՄՆ՝ զարգացնելով հանրային կապերի մշակույթը Հայաստանում։  

Հայկական PR ասոցիացիայի թիմը

Նախագահություն

Astghik Avetisyan

Աստղիկ Ավետիսյան

  • Black Facebook Icon

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․

Արման Գրիգորյան

  • Black Facebook Icon

Հայկական Փի Ար ասոցիացիայի փոխնախագահ

Arman Grigoryan

ԳՈՐԾԱԴԻՐ ԿԱԶՄ

Լուսինե Մխիթարյան.jpg

Լուսինե

Մխիթարյան

Ani.jpg

Անի

Կոջոյան

Նարինե.jpg

Նարինե

Աթանյան

Շուշան Ասկարյան.jpg

Շուշան 

Ասկարյան

նանա.jpg

Նանա

Գնդոյան

AnushHarutyunyan.jpg

Անուշ

Հարությունյան

Մարգարիտ.jpg

Մարգարիտ

Հովհաննիսյան

armenuhi.jpg

Արմենուհի

Մխոյան

87460066_621545438644350_7865576215657054208_n.jpg

Մարիամ

Խաչատրյան

Emma.jpg

Էմմա

Հոռոփյան

լիզա.jpg

Լիզա

Գասպարյան

Anush.jpg

Անուշ

Նիկողոսյան

Լրացրու հայտը և  դարձիր ասոցիացիայի անդամ

bottom of page