

Հայկական Փի Ար ասոցիացիայի «PRactice» հանրային կապերի և հաղորդակցության գործակալությունը սիրով առաջարկում է իր ծառայությունները հանրության հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման և պահպանման համար։


ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ
PR
Մեր օրերում համացանցը դարձել է բոլորի և ամենքի ամենամոտ ընկերը։ Հաղորդակցությունը ևս տեղափոխվել է առցանց հարթակներ։ Մենք պատրաստ ենք առցանց հարթակում ապահովել ձեր հաղորդակցությունը և օգտագործելով արդի գործիքները ձևավորել առցանց, սկայան իրական բարիդրացիական հարաբերություններ ձեր և ձեր լսարանի միջև։

ՃԳՆԱԺԱՄԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Շատ դժվար է կերտել հեղինակությունը, սակայն այն կորցնելը մի քանի ակնթարթի գործ է։ Ճգնաժամ առաջանում է գրեթե բոլոր նախաձեռնություններում և շատ կարևոր է իրականացնել հակաճգնաժամային գրագետ հաղորդակցություն ճգնաժամը երբեմն մեղմելու, երբեմն չեզոքացնելու, իսկ երբեմն էլ դրանից առավելություններ ստանալու համար։