Լիսաբոնում հոկտեմբերի 26-ից 28-ը տեղի ունեցավ հաղորդակցության մասնագետների ամենամյա համաժողովը, որին մասնակցում էին 26 երկրների 37 հանրային կապերի (PR) մասնագետներ: Նրանց թվում էր նաև Հայկական Կարիտասի հանրային կապերի և հաղորդակցման պատասխանատու, Հայկական PR ասոցիացիայի վարչության անդամ Արմենուհի Մխոյանը:
Համաժողովի նպատակն էր արտակարգ իրավիճակներում հաղորդակցման համագործակցության ամրապնդումը:
Ներկայացված թեմաներն էին
➡️Պատերազմներ,
➡️Ջրհեղեղներներ,
➡️Էթիկական հաղորդակցություն,
➡️Լրատվամիջոցների հետ կապեր:
Քննարկվող թեմաներից էին նաև մարդասիրական օգնության տրամադրման նոր մոտեցումները՝ հիմնված արտակարգ իրավիճակից տուժած տեղի բնակչության կարիքների վրա։
Այցի շրջանակներում մասնակիցները այցելեցին նաև Rádio Renascença.
Նշենք, որ համաժողովն ամենամյա է: Արտագնա համաժողովները յուրաքանչյուր տարի նվիրվում է հատուկ թեմաների և նպատակ ունի բարձրացնել հաղորդակցության մասնագետներին հուզող խնդիրները, ծանոթացնել PR նոր գործիքներին ու հնարավորություններին: Սա նաև փորձի փոխանակման հրաշալի առիթ է:
Համաժողովները կազմակերպվում են Կարիտաս Եվրոպայի նախաձեռնությամբ:
Comments