PR դպրոցի նպատակն է խթանել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ:
PR դպրոցը հնարավորություն է ընձեռում՝
•ծանոթանալու PR ոլորտում արձանագրված հաջողություններին և ձևավորված փորձին,
•Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներից ստանալու գիտելիքներ հանրային կապերի, PR գործիքների և տեխնոլոգիաների մասին,
•ուսումնասիրելու Հայաստանի տեղեկատվական դաշտը, խնդիրներն ու բացերը,
•կիրառելու տեսական գիտելիքները գործնականում:
PR դպրոցի լավագույն մասնակիցները կներգրավվեն PR երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական ու միջազգային ծրագրերի իրականացմանը:
Դասընթացների տևողությունը՝
•3 ամիս (շաբաթական 1 հանդիպում՝ 2 ժամ տևողությամբ):
Հանդիպումները կազմակերպվում են աշխատանքային օրերին, Ժամը՝ 12:00 -14:00։
Մասնակցության համար նախատեսված է անդամավճար՝ 36.000 ՀՀ դրամ, որը մեկանգամյա է և վճարվում է դասընթացներից առաջ:
Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում են երկլեզու դիպլոմներ:
PR դպրոցի ընդունելությունը բաց է մինչև սեպտեմբերի 11-ը: Սահմանափակ թվով մասնակից կընտրվի դասընթացներին մասնակցելու համար:
Հարգանքով՝ Հայկական Փի Ար ասոցիացիա
www.ArmPR.org, office@armpr.org, +37455090965
Comments