top of page

Rakuten Viber-ը ներկայացրել է իր նոր կորպորատիվ ոճը

Rakuten Viber-ը ներկայացրել է նոր բրենդինգը, որը համապատասխանում է իր սուպերհավելվածի կարգավիճակին և նորարար լուծումներին:


Rakuten Viber-ը՝ անվտանգ հաղորդակցության և ձայնային կապի համաշխարհային առաջատարը, ներկայացրել է նոր կորպորատիվ ոճը։ Viber Pay-ի գործարկումով մեսենջերը դարձել է սուպերհավելված. այս փոփոխությունները պահանջում են UX/UI դիզայնի թարմացում՝ ընկերության զարգացման նոր փուլն արտացոլելու և ավելի երիտասարդ լսարան գրավելու համար:

Viber հավելվածը ստեղծվել է 2010 թվականին և այս ընթացքում ձևավորել է իր ճանաչելի ոճը՝ 12 տարվա ընթացքում Viber-ի լսարանն ամբողջ աշխարհում հասել է մեկ միլիարդ գրանցումների։ Վերջերս Viber-ի թիմը ակտիվորեն աշխատում էր մի քանի AR և ֆինտեխ նախագծերի վրա, որոնք բարելավում են հարթակի օգտատերերի հետ փոխգործակցությունը:



Մեսսենջերի թարմացված ոճը ընկերությանբրենդբուքի հիմքում կլինի՝ տասնյակ լեզուներով գովազդային և տեղեկատվական նյութերում, ինչպես նաև մշակման փուլում գտնվող նոր արտադրանքներում օգտագործելու համար: Դիզայներները պահպանել են ծանոթ տարրերը՝ թարմացնելով գունային պալիտրան և օպտիմիզացնելով որոշ տեսողական դետալներ: Այս թարմացումն առաջին քայլն է մասշտաբային ռեբրենդինգի, որը կներկայացվի ապագայում։

«Մենքոգևորված ենք ներկայացնելու մեր նոր տեսողական ոճը, որը Viber-ը ներկայացնում է որպեսնորարարական սուպեր հավելված՝ այնպիսին, ինչպիսին այն այսօր է», - ասաց Կարա Կատզևը՝ Rakuten Viber-ի գլոբալ մարքեթինգային հաղորդակցության տնօրենը:

Թարմացված տեսողական բրենդինգը Viber-ի UI-ի վերանախագծման ընդհանուր գործընթացի մի մասն է և հաջորդ տարվա ընթացքում փուլ առ փուլ կներկայացվի ամբողջ աշխարհում: Այս թարմացումը մասշտաբային ռեբրենդինգի առաջին քայլն է, որն ապագայում սպասվում է անընդհատ զարգացող հարթակին:




Rakuten Viber-ի մասին.

Rakuten Viber-ը միավորում է մարդկանց՝ անկախ նրանց ինքնությունից և գտնվելու վայրից։ Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Viber-ը երաշխավորում է հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Rakuten Viber-ը պատկանում է Rakuten Group Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Այն «Golden State Warriors» բասկետբոլային ակումբի՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների պաշտոնական հավելվածն է:

Commentaires


bottom of page