top of page

Հայկական PR մրցանակաբաշխությունն այլևս պատմություն է


Մայիսի 31-ին կայացավ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հայկական PR մրցանակաբաշխություն-2016»-ը, որի գլխավոր հովանավորն էր «Beeline Հայաստանը»: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեցին PR մրցանակաբաշխության մրցանակակիրները և հաղթողները տասներեք անվանակարգերում:

Մրցանակակիրները յուրաքանչյուր անվանակարգում ընտրվել էին հանրային կապերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում: Ուսումնասիրությանը մասնակցել էր 50 փորձագետ, 50 խմբագիր և լրագրող, ինչպես նաև 7 ֆոկուս խումբ: Ուսումնասիրությունները ներառել էին պետական մարմինների (մամուլի

քարտուղար, հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարներ), բանկային համակարգի մասնագետների, զանգվածային լրատվական միջոցների կողմից իրականացված աշխատանքներ, ինչպես նաև 2015 թ. Հայաստանում իրականացված PR նախագծեր և միջոցառումներ:

Թեկնածուների ցանկից հաղթողներին ընտրել է մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հայտնի հասարակական և պետական գործիչներ, հեռուստահաղորդավարներ և PR ոլորտի մասնագետներ. Արամ Աբրահամյան, Վիկտոր Սողոմոնյան, Գևորգ Ալթունյան, Հրաչուհի-Մերի Պողոսյան, Տաթև Այրումյան, Աստղիկ Ավետիսյան:

Հայկական PR մրցանակաբաշխության 13 անվանակարգում հաղթող են ճանաչվել՝

  • Տարվա մամուլի քարտուղար

Արծրուն Հովհաննիսյան` ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար

  • Տարվա PR իրադարձություն

«System Of A Down» (SOAD) ռոք խմբի «Արթնացե´ք հոգիներ» երևանյան համերգը

  • Տարվա իմիջային PR

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով

(Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոչ թե սգով, այլ երախտագիտության և վերածննդի ուղերձներով խորհրդանշելու, ինչպես նաև հայ ազգի ուժեղ և կանգուն կերպարի ամրապնդման համար)

  • Տարվա հրապարակային գործիչ

Արմեն Աշոտյան

  • Տարվա քաղաքական գործիչ

Էդմոն Մարուքյան

  • Տարվա մշակութային PR

«Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոն («Տերյան» մշակութային կենտրոն)

  • Տարվա ֆինանսական PR

«Ամեն բան լավ է լինելու» նախաձեռնություն («ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ)

  • Տարվա ԶԼՄ

«Մեդիամաքս» լրատվական գործակալություն

  • Տարվա ճգնաժամային կառավարում

ՀՀ պաշտպանության նախարարություն (2015 թ., սահմանային լարվածություն)

  • Տարվա PR նախաձեռնություն

«100 կյանք» մարդասիրական նախաձեռնություն

  • Տարվա պետական կառույց

ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

  • Հայաստանի բարեկամ

Էրիկաս Պետրիկաս՝ Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան

  • Հայկական բրենդ

Հենրիխ Մխիթարյան

  • Հատուկ մրցանակ

Դավիթ Բաբայան` ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար

  • Հատուկ մրցանակ

Արա Սաղաթելյան` «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» ՀԿ հիմնադիր

  • Հատուկ մրցանակ

Սամվել Մարտիրոսյան՝ մեդիա փորձագետ

Գերատեսչությունների կողմից տրվող Հատուկ մրցանակ՝

  • ՀՀ պաշտպանության նախարարության Հատուկ մրցանակ

Սամվել Մարտիրոսյան

  • ՀՀ բնապահպանության նախարարության Հատուկ մրցանակ

«Էկոլուր» հասարակական կազմակերպություն

  • ՀՀ սփյուռքի նախարարություն

Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագիր

  • ՀՀ առողջապահության նախարարություն՝

«Վստահություն» առողջապահական ՀԿ

ՀՀ մշակույթի նախարարությունը, միանալով Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից իրականացված հետազոտությանը, իր Հատուկ մրցանակը շնորհեց Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա մշակութային PR» անվանակարգի հաղթողին:


bottom of page