top of page

COMM. TALK

27 մրտ, հնգ

|

Downtown

Հաղորդակցության ոլորտը զարգանում է արագ, իսկ մենք՝ նրա հետ միասին։ Մասնագետների փորձը, նորարարական մոտեցումները և արդիական թեմաները մեկ հարթակում՝ 10 սլայդ, 25 վայրկյան, ազդեցիկ խոսք։ Անցիր սահմաններից այն կողմ, կիսվիր գիտելիքով, բացահայտիր լավագույն փորձը։ COMM. TALK` խոսի՛ր այնպես, որ լսեն բոլորը

COMM. TALK
COMM. TALK

Ժամը և վայրը

27 մրտ, 2025 թ., 16:00 – 20:00

Downtown, 11 Admiral Isakov Ave, Yerevan

COMM. TALK

Եկել է ժամանակը միավորվելու և քննարկելու հաղորդակցության ոլորտի ձեռքբերումներն ու մարտահրավերները։

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանում իր բնույթով աննախադեպ PR քննարկում-հանդիպում՝ «Comm. Talk»։  Հաղորդակցության ոլորտը արագ է զարգանում․ ժամանակակից մարտահրավերներին, ռազմավարությանն ու թրենդերին մշտապես տեղեկացված լինելու համար PR համայնքը պետք է միասնական լինի։

Comm. Talk-ը հարթակ է, որտեղ ոլորտի առաջատար և հեղինակավոր մասնագետները հնարավորություն կունենան փոխանցելու իրենց լավագույն փորձը, արձանագրելու խնդիրներն ու առաջարկելու լուծումներ։

Եթե ունեք հետաքրքիր գաղափարներ, յուրօրինակ փորձ և պատրաստ եք կիսվել լսարանի հետ, ուրեմն մասնակցե՛ք «COMM. TALK»-ին։ Մեր դռները բաց են յուրաքանչյուրիդ առջև, պարզապես, մենք էլ մեր կանոններն ունեք։

Լսե՞լ եք 25-րդ կադրի մասին։ Վստահ ենք՝ այո՛։ Այս սկզբունքը հայտնի է հաղորդակցության մասնագետներին, չէ՞ որ արգելված կամ, այլ կերպ ասած, «ավելորդ» կադրն է ամենամեծ ազդեցությունը թողնում լսարանի վրա։ Մենք որոշել ենք կիրառել այդ տեխնոլոգիան «COMM. TALK»-ի ժամանակ։ Ո՛չ, կանոններ ու օրենքներ չենք խախտելու։ Պարզապես ելույթը պետք է կառուցված լինի «10 սլայդ 25 վայրկյանում» սկզբունքով։ Կարճ, բայց հստակ ուղերձից հետո տեղի կունենա պանելային քննարկում։ Յուրաքանչյուր թեմայի շուրջ բանախոսելու հնարավորություն կունենա 5 մասնագետ։ Յուրաքանչյուր բլոկում պանելային քննարկման տևողությունը կլինի 30 րոպե։ Մոդերատորի միջոցով հարցեր տալու հնարավորություն կունենա նաև հանդիսատեսը։

Comm. Talk 2025-ի թեմաներն են՝ 

  • Հաղորդակցության զարգացման միտումները Հայաստանում և աշխարհում

  • Թվային հաղորդակցություն

  • Ինֆլյուենսեր հաղորդակցություն

  • Հեղինակության կառավարում

  • Ռիսկերի կառավարում և ճգնաժամային հաղորդակցություն

  • Բրենդի կառավարում

Ի դեպ, եթե չեք գտնում ձեր նախընտրած թեման մեր ցանկում, կարող եք առաջարկել ինքներդ։ Գլխավոր նախապայմանն է, որ այն լինի արդիական, հետաքրքիր և տպավորիչ։

Պատրա՞ստ եք ընդունել այս մարտահրավերը։ Ուրեմն՝ միացե՛ք «COMM. TALK»-ին։



Տոմսեր

  • Տոմս

    Sale ends: 24 մրտ, 18:00

    Հնարավորություն է տալիս մասնակցելու ամբողջ միջոցառմանը և ունկնդրելու հեղինակավոր մասնագետներին։

    From AMD 0.00 to AMD 5,000.00
    • AMD 0.00
    • AMD 5,000.00

    Total

    AMD 0.00

    Տարածել

    PR association_logo.png

    Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

    • Facebook
    • Youtube
    • Instagram

    © 2024 | Armenian PR Association

    Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

    Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

    bottom of page