ՀԱՅԿԱԿԱՆ PR
ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ազգային մրցանակ հանրային կապերի և
ռազմավարական հաղորդակցության
ոլորտում
«ՀԱՅԿԱԿԱՆ PR ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ»
ազգային մրցանակ PR ոլորտում
Մրցանակաբաշխության նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող և իրականացված լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: Հայկական PR մրցանակաբաշխությունը կօգնի նոր չափանիշ սահմանել հանրային կապերի պատասխանատուների համար, խթանել առողջ մրցակցությանը մասնագիտական դաշտում, լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ:
Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից իրականացվող հանրային կապերի (PR) ամենամյա հետազոտությունը հնարավորություն է տալիս վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները՝ նպաստելով հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը:
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՀԱՅԿԱԿԱՆ PR ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2024
Լավագույն եռյակներն ըստ անվանակարգերի
Տարվա նախաձեռնություն
-
Սալոմե՝ ճակատագրական կնոջ վերադարձ
-
Հայասաթ-1
-
Հայաքվե (Հաղթող)
Մշակութային PR
-
Տիգրան Համասյանի համերգը Խուստուփի ստորոտում
-
Օպերա բաց երկնքի տակ (Հաղթող)
-
Newmag Winter Fast2024
Տարվա ԶԼՄ
-
Արևիկ ռադիոկայան՝ գյուղերի բնակավայրերի պատմությունները երիտասարդների մեկնաբանությամբ
-
«Շողակաթ» հեռուստաընկերություն՝ ազգային, հոգևոր և կրթական ծրագրերի ներկայացմամբ
-
Արցախի հեռուստաընկերություն՝ Արցախի հարցի լուսաբանում, արցախցիների հիմնախնդիրների լուսաբանում (Հաղթող)
Տարվա քաղաքական գործիչ
-
Արմեն Աշոտյան (Հաղթող)
-
Արծվիկ Մինասյան
-
Ալեն Սիմոնյան
Տարվա մամուլի քարտուղար
-
Գոռ Աբրահամյան - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ (Հաղթող)
-
Խաչանուշ Գրիգորյան - ՀՀ ԿԳՄՍՆ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի խոսնակ
-
Զարուհի Մանուչարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար
Կորպորատիվ PR
-
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (Հաղթող)
-
Էվոկաբանկ
-
Դիջիթեյն
Տարվա ճգնաժամային կառավարում
-
Ամերիաբանկ
-
Զովք սուպերմակետների ցանց
-
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ ՝ հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյան (Հաղթող)
Տարվա թվային ինֆլուենսեր
-
Հատուկ մրցանակ՝ ԿԱՄՈ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Տարվա իրադարձություն
-
DigiTec
-
Ապագա Հայկականը համաժողով (Հաղթող)
-
Doing Digital 2023
Իմիջային PR
-
Ծանրամարտի եվրոպայի առաջնությունը Հայաստանում (Հաղթող)
-
Վարդավառի հանրահռչակումը «Միկի Մաուսի զվարճանքի տունը» անիմացիոն ֆիլմում
-
Հայկական տիկնիկ «Սիրուշո»
Սփյուռքի ԶԼՄ
-
Զարթոնք մեդիա (Հաղթող)
-
Armenian Weekly
-
Armenian Report
Տարվա հանրային գործիչ
-
Ավետիք Չալաբյան
-
Ռուբեն Վարդանյան (Հաղթող)
-
Էդգար Ղազարյան
Տարվա PR տեխնոլոգիա
-
«Տիկին նախարար» ֆիլմ
-
Համերգ տանիքում
-
Ֆեստիվառ մշակութային փառատոն (Հաղթող)
Նորարարական PR
-
Ինժեներական քաղաք (Հաղթող)
-
SADA systems
-
Renderforest
Թվային PR
-
Քրիստոնեական արժեքների հանրայնացում՝ Թովմաս Առաքելյան (Հաղթող)
-
Հայկական ֆիլմերի յութուբյան ալիք՝ Կինոկենտրոն
-
Կիբեր-անվտանգության արշավ ՝ Meta-Cyber HUB համագործակցությամբ կիբեր անվտանգության բարձրացում META-ի հարթակներում, նկարահանվել է Սահակյանց ստուդիայի կողմից
Հատուկ մրցանակ
-
Հատուկ մրցանակ մշակութային ոլորտում՝ ԳՈՌ ՓԵԼԵՇՅԱՆ (մշակութային նախաձեռնությունների և մշակութային արժեքների հանրայնացման համար)
-
Հատուկ մրցանակ մշակութային ոլորտում՝ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆ (մշակութային նախաձեռնությունների և մշակութային արժեքների հանրայնացման համար)
ՀԱՅԿԱԿԱՆ PR ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
-
Հայկական PR մրցանակաբաշխություն 2021Հայկական PR մրցանակաբաշխությունն ազդարարում է հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի 2021 թվականի հետազոտությունների արդյունքների ամփոփումը: Հայկական PR ասոցիացիայի նախաձեռնությամբ ավանդական դարձած PR մրցանակաբաշխության նպատակն է կարևորել և գնահատել Հայաստանում հաղորդակցությունների ոլորտում արձանագրված ձեռքբերումները: Այսօր առավել քան երբևէ պետք է կարևորել գրագետ հաղորդակցությունն ու փոխհարաբերությունները՝ նպաստելով պետական ինստիտուտների, հանրային կառույցների զարգացմանը: Հայկական PR ասոցիացիայի հետազոտական թիմի կողմից 2020 թվականի հունվարից 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ՀՀ պետական գերատեսչությունների, ֆինանսական կառույցների, տեղական և միջազգային, քաղաքական, մշակութային, սոցիալական կազմակերպությունների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հետազոտության ընթացքում աշխատանքային գործիքներն ընտրվել են ըստ թիրախային լսարանի՝ իրականացվել են մանրակրկիտ հարցազրույցներ, հարցաթերթիկային փորձագիտական հարցումներ: Հարցման է ենթարկվել թվով 1925 ռեսպոնդենտ (հանրային կեպերի մասնագետներ, քաղաքագետներ, արվեստագետներ, հոգեբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ)։ Հետազոտությանը մասնակցել է 19 ֆոկուս խումբ՝ տարիքային 2 խմբով (23-35 և 35-70 տարեկան 250 մարդ, որոնցից 42%-ը տղամարդ, 58%-ը՝ կին): Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման են ենթարկվել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն ու տեսանյութերը, ինչպես նաև օգտագործվել է ավտոմատացված «Ռումորս» մոնիթորինգային համակարգը: Հայկական PR ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը նշում է, որ «Հետազոտական խմբի համար կարևորվել են որակական և քանակական վերլուծությունների մեթոդաբանության կիրառումը: Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում հասարակության և պետական մարմինների միջև տեղի է ունեցել փոխհամագործակցության և վստահության մակարդակի անկում, ինչը ձևավորել է անտարբերության մթնոլորտ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Տեղեկատվական հասարակության պահանջներն այլ են՝ պետական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվության մատչելիություն և մշակվող ու կայացվող որոշումների մասնակցայնություն և հրապարակայնացում: Ըստ մեր ուսումնասիրությունների՝ խախտվել է հասարակության ճշմարիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը, հաղորդակցությունը տեղի է ունեցել ուղղահայաց, արդյունքում հետադարձ կապի մեխանիզմները կրճատվել են: Ոչ գրագետ հաղորդակցության պատճառով Հայաստանում տարբեր ոլորտներում առաջացել են ճգնաժամային իրավիճակներ, ինչը բերել է և՛ ներքին, և՛ արտաքին հակամարտությունների, որոնց արդյունքում մասնավորապես տնտեսության, առողջապահության, դիվանագիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաև ռազմական ոլորտերում առաջացել է խորը ճգնաժամ: Ինչն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ՝ արտաքին և ներքին հաղորդակցական խոչընդոտների նախապայմաններ»: Հետազոտությունների արդյունքում մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ձևավորված լավագույն տասնյակից քանակական հետազոտության մեթոդաբանությամբ առանձնացվել է լավագույն եռյակը, որից տարվա լավագույնին ընտրել է միջազգային մասնագիտական հանձնաժողովը: Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահը գերմանացի հայտնի ճառագիր, հաղորդակցության մասնագետ, դոկտոր Վազրիկ Բազիլն է: Անդամներն են՝ Հրաչուհի Պողոսյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման և հետազոտության կենտրոնի ղեկավար), Միրո Խանզադյանը («GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր, ամերիկահայ PR մասնագետ), Ռուզաննա Իվանյանը (Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ), Լիլիթ Շաքարյանը (ԵՊՀ Սոցիալական աշխատանք և սոցիալական տեխնոլոգիաներ ամբիոնի դասախոս, սոցիոլոգ), Աշոտ Ալեքսանյանը (ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր, Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի հրավիրված գիտնական) և Աստղիկ Ավետիսյանը (Հայկական ՓԻ Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար): Հետազոտությունների ամբողջական արդյունքներն առաջիկայում կհրապարակվեն գիտական հոդվածի տեսքով, իսկ մինչ այդ Հայկական PR մրցանակաբաշխությունն արժևորում է լավագույններին: Հայկական PR մրցանակաբաշխության լավագույն եռյակում են հայտնվել հետևյալ կառույցներն ու անհատները. Տարվա պետական կառույց՝ · ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն · ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն · ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (Արմեն Թաթոյանի դերն հատուկ ընդգծված էր հարցումներում) (Հաղթող) Տարվա հրապարակային գործիչ՝ · Արփինե Հովհաննիսյան (Հաղթող) · Գեղամ Մանուկյան · Տիգրան Աբրահամյան (Հաղթող) Տարվա քաղաքական գործիչ՝ · Նիկոլ Փաշինյան · Վազգեն Մանուկյան · Ռոբերտ Քոչարյան (Հաղթող) Տարվա PR պատասխանատու՝ · ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյան (Հաղթող) · Անուշ Բադալյան (Շենգավիթ Բ/Կ) · Լուսինե Մարտիրոսյան (ՀՀ արդարադատության նախարարություն) Տարվա ԶԼՄ՝ · Առավոտ օրաթերթ. Կյանքը սահմանի եզրին (Հաղթող) · Երկիր մեդիա. Երկիրը երկիր է · Շողակաթ. Մեր գյուղի եկեղեցին Տարվա Սփյուռքի ԶԼՄ՝ · «Ալիք» · «Ազդակ» (Հաղթող) · «Ноев ковчег» Տարվա մշակութային PR` · «Ֆրեսկո» միջազգային փառատոն · Հովհաննես Թումանյանի թանգարան (Հաղթող) · Ազգային պատկերասրահում Դալի և Պիկասո ցուցադրություն Տարվա նախաձեռնություն՝ · Արյունոտ լվացք՝ Տորոնտոյում․ «Մուղդուսյան» արվեստի կենտրոն · Թիկունքը մշակույթ․ ՀՀ ԿԳՄՍ · Տերյան մշակութային կենտրոնի «Պատրաստում են արցախցիները» ծրագիրը (Հաղթող) Տարվա իրադարձություն՝ · Դրոն շոու Հայաստանում․ Evocabank · Վիրտուալ երթ․ Ցեղասպանության 105 տարելիցին նվիրված միջոցառումներ․ ՀՀ կառավարություն · Կոմիտասի «Սուրբ Պատարագ» ձայնասկավառակի թողարկում` Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան (2016-2021), արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ (Հաղթող) Տարվա ճգնաժամային կառավարում՝ · Ճգնաժամը Ucom-ում. Գալաքսի ընկերությունների խումբ (Հաղթող) · Covid-19 համավարակ․ ՀՀ առողջապահության նախարարություն · Ճգնաժամ Սահմանադրական դատարանի շուրջ Տարվա կորպորատիվ PR` · «Արմենիա Վայն» ընկերություն (Հաղթող) · Վիվա-ՄՏՍ · Այ-Դի բանկ Տարվա նորարարական PR` · Krisp(իրական ժամանակում ձայնի կողմնակի աղմուկից մաքրման տեխնոլոգիա) · Renderforest (Տեսանյութերի, վիզուալ հաղորդակցության առցանց հարթակ) · Robin Robot (առաջին հայկական AI ռոբոտ) (Հաղթող) Տարվա PR տեխնոլոգիա՝ · «Իշխանություն» ֆիլմ · «Հին Փաշինյան VS Նոր Փաշինյան»․ Ռուբեն Մխիթարյանի տեսանյութերի շարք · ԱրմՔոմեդի երգիծական-քաղաքական հաղորդում (Հաղթող) Հայկական բրենդ՝ · PicsArt Հատուկ մրցանակ՝ · Կին բարեգործ և բարերար Նատալյա Ռոտենբերգ Հայաստանի բարեկամ՝ · Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտ (Հաղթող) · Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերս (Հաղթող)
-
Հայկական PR մրցանակաբաշխություն 2019Մանրամասն տեղեկատվություն՝ այստեղ | More details are available here Հայկական Փի Ար ասոցիացիան արդեն չորրորդ անգամ պարգևատրեց հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին, լավագույն ծրագրերի ու գաղափարների հեղինակներին: «Հանրային և քաղաքական դեմքերի, ընկերությունների ու պետական գերատեսչությունների աշխատանքը Հայկական Փի Ար ասոցիացիայի հետազոտական թիմի ուշադրության կենտրոնում է: Մրցանակաբաշխությունը միտված է բարձրացնել ու կարևորել հանրային կապերի մասնագետի դերը, արժևորել հանրույթի հետ հետադարձ կապը, խրախուսել հաղորդակցության կառավարման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ստեղծումն ու կիրառումը, ի վերջո, արձանագրել ոլորտում առկա բացթողումներն ու հաղորդակցության խոչընդոտները»,- մանրամասնում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը: «Մենք առաջին տարին չէ, որ ակտիվորեն մասնակցում ենք այս մրցանակաբաշխության աշխատանքներին և կարող եմ ասել, որ տարեց տարի տեսնում ենք հանրային կապերի ոլորտի զարգացումը: Ամեն անգամ ավելի ու ավելի բարդ է դառնում հանձնաժողովի ընտրությունը, քանի որ բազմաթիվ հետաքրքիր ծրագրեր են իրականացվում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ Հայկական Փի Ար ասոցիացիան հետազոտությունն իրականացրել է երեք փուլով և հետազոտական տարբեր գործիքներով: Առաջին փուլում 1015 փորձագետի առաքվել է հարցաթերթիկ, որոնցից 890-ը պատասխանել է հարցադրումներին: Երկրորդ փուլում իրականացվել է ԶԼՄ-ների մշտադիտարկում, այդ թվում՝ ավտոմատացված: Երրորդ փուլում ձևավորվել է 32 ֆոկուս խումբ՝ յուրաքանչյուրում ներգրավված է եղել 11 հոգի: Ընդհանուր հաշվարկով 352 հոգի մեկ տարվա ընթացքում մասնակցել է ֆոկուս խմբերի քննարկումներին: Մասնագետների կողմից ամփոփվել և վերլուծության է ենթարկվել հավաքագրված տեղեկատվությունը՝ որակական և քանակական հետազոտական մեթոդներով: 2019-ի դեկտեմբերին ձևավորվել են մրցանակաբաշխության անվանակարգերին համապատասխան լավագույն եռյակները, որոնք ուղարկվել են Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներին: Մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ ամփոփվեցի արդյունքները, և լավագույնները պարգևատրվեցին հանդիսավոր արարողության ժամանակ: Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովը կազմված է տեղական և միջազգային պրոֆեսիոնալ մասնագետներից: Հանձնաժողովի նախագահն է հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, ճառագիր, դոկտոր Վազրիկ Բազիլը, անդամներն են՝ Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման և հետազոտության կենտրոնի ղեկավար), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր), Նաիրա Նազարյանը (Հայաստանում Beeline-ի PR ղեկավար), Խաչիկ Գալստյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և ժուռնալիստիկայի ֆակուլտետների դասախոս), Ռուզաննա Իվանյանը (քաղաքական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի և մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ) և Աստղիկ Ավետիսյանը (Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար, դոցենտ, բ.գ.թ.): Հայկական PR մրցանակաբաշխություն 2019-ը իրականացվեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Մրցանակաբաշխության գործընկերն է Beeline Հայաստանը, աջակիցներն են՝ ՀԲԸՄ Հայաստանը, «Ռումորս մոնիթորինգ» ընկերությունը, «Արլուպա» ընկերությունը, N Սվիթ ստուդիոն, Հեքիմյան բենդը, «Արմենիա Վայն» ընկերությունը։ 2019 թ. մրցանակաբաշխության անվանակարգերն ու հաղթողներն են՝ ՀԱՅԿԱԿԱՆ PR ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2019 անվանակարգերը և հաղթողները՝ «Տարվա մշակութային PR» «Ոսկե ծիրան» կինոփառատոն «Տարվա թվային PR» «Minecraft» նախագիծը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն: «Տարվա իմիջային PR» CONIFA-Արցախ 2019 ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն (որոնողական համակարգերում նպաստել է Արցախի դրական իմիջին) «Տարվա PR նախաձեռնություն» Երևանի 2800-ամյակին նվիրված այգի («Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ) «Բավական է» արշավ ընդդեմ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների («Doping» գովազդային ընկերություն) «Տարվա ԶԼՄ» Հանրային ռադիո («Կոմիտաս 150 տարի/րոպե» նախագիծ) «Սփյուռքի ԶԼՄ» «Պայքար» շաբաթաթերթ (ԱՄՆ, Լիբանան) «Տարվա կորպորատիվ PR» «Երեմյան փրոջեքթս» ընկերություն «Տարվա PR իրադարձությունը» Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով (WCIT-2019) Տարվա քաղաքական գործիչ Բակո Սահակյան (Արցախի Հանրապետության նախագահ) Նաիրա Զոհրաբյան (ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն) Տարվա հրապարակային գործիչ Լարիսա Ալավերդյան (2004-2006 ՀՀ ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն ) «Տարվա պետական կառույց» ՀՀ առողջապահության նախարարություն «Տարվա մամուլի քարտուղար» Աննա Նաղդալյան (ՀՀ Արտաքին գործերի նախարարություն) «Տարվա PR տեխնոլոգիա» Ararat Challenge («Ավրորա »մարդասիրական նախաձեռնություն) Տարվա կին ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյան Հայկական բրենդ Շառլ Ազնավուր Հայաստանի բարեկամ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ջուն Յամադա։
-
Հայկական PR մրցանակաբաշխություն 2018Մանրամասն տեղեկատվություն՝ այստեղ | More details are available here Հայկական PR մրցանակաբաշխությունը հանրային կապերի (PR) ոլորտի տարվա ամենակարևոր իրադարձությունն է։ Ավանդական դարձած PR մրցանակաբաշխությունն իրականացվում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Beeline-ի աջակցությամբ։ Հայկական PR մրցանակաբաշխության նպատակն է արձանագրել հանրային կապերի ոլորտի ձեռքբերումները, հնարավորինս զարգացնել և հանրայնացնել Հայաստանում գրագետ հաղորդակցության մշակույթի կարևորությունը, նպաստել PR մասնագետների ակտիվ դերակատարությանը քաղաքական-հասարակական գործընթացներում, հանրային կյանքում: PR մրցանակաբաշխության արդյունքները գիտական հիմք ունեն։ Հայկական Փի Ար ասոցիացիայի հետազոտական խումբն իրականացրել է հարցումներ թիրախային խմբերի (PR փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ) հետ, կանոնավոր մշտադիտարկման են ենթարկվել գերատեսչությունների աշխատանքն ու պետական, քաղաքական, հանրային գործիչների գործունեությունը։ «Հայաստանում հաղորդակցության մշակույթը զարգանում է, և այդ գործում մեծ դերակատարություն ունի մրցանակաբաշխությունը։ Յուրաքանչյուր տարի ոչ միայն պարգևատրվում են լավագույն ծրագրերն ու գաղափարները, այլև ուսումնասիրությունները թույլ են տալիս արձանագրել ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները, ինչպես նաև մարտահրավերները, իսկ ամբողջական արդյունքներն ամփոփվում են գիտական հոդվածի տեսքով», - նշեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը։ «ՀԲԸՄ Հայաստանը մեծապես կարևորում է հանրային կապերի ոլորտի զարգացումը Հայաստանում, հատկապես նկատի ունենալով դրա կենսական նշանակությունը հանրային առողջ երկխոսության ու հասարակական գործունեությունում թափանցիկության ապահովման գործում: Այս իսկ պատճառով ոգևորությամբ հյուրընկալեցինք և աջակցեցինք այս տարվա Հայկական PR մրցանակաբաշխությանը: Ուրախ ենք, որ նախաձեռնությունն այս տարի դարձավ համայակական՝ ներառելով ՀԲԸՄ-ի առաջարկած երկու նոր՝ «Տարվա սփյուռքյան լրատվամիջոց» և «Տարվա կին» անվանակարգերը»,- նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը: «2018թ-ի ընթացքում մենք բոլորս ականատես եղանք, թե ինչքան կարևոր է PR տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության միջոցների ճիշտ կիրառումը։ Սոցիալական ցանցերի արդի աշխարհում և տեղեկատվության կայծակնային տարածման ժամանակաշրջանում հանրային կապերը կարևոր են ամենուրեք և բոլորը՝ գերատեսչությունները, ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, ԶԼՄ-ները ցանկանում են գրագետ օգտագործել PR տեխնոլոգիաները։ Beeline-ը Հայաստանի PR մրցանակաբաշխության կողքին է եղել առաջին իսկ օրից և արդեն երեք տարի է, ինչ փորձում ենք նպաստել Հայաստանում հանրային կապերի զարգացմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: PR մրցանակաբաշխության հետազոտական խումբը քանակական հետազոտության մեթոդաբանությամբ յուրաքանչյուր անվանակարգում առանձնացնում է լավագույն եռյակը, իսկ լավագույնին որոշում է մասնագիտական հանձնաժողովը՝ փակ, գաղտնի քվեարկությամբ: Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն են՝ Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Դալար Կազանջյանը (ՀԲԸՄ Հայաստանի տնօրեն), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Միրո Խանզադյանը (ամերիկահայ PR մասնագետ, «GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր), Նարինե Հայրապետյանը (ՀԲԸՄ Հայաստանի հաղորդակցության ղեկավար), Նաիրա Նազարյանը (Հայաստանում Beeline-ի հանրային կապերի ղեկավար) և Աստղիկ Ավետիսյանը (Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար): «Հայկական PR մրցանակաբաշխություն 2018» հաղթողներն են` Տարվա PR իրադարձություն՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողով (ՀՀ արտաքին գործերի նախարարություն), Տարվա իմիջային PR՝ Գլոբալ ինովացիոն ֆորում՝ «Հայաստանը նորարարության կենտրոն» իմիջի ամրապնդում (Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ (FAST)), Տարվա հրապարակային գործիչ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, Տարվա քաղաքական գործիչ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, Տարվա մշակութային PR՝ «Շնչող արվեստ» նախաձեռնություն (ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն), Տարվա ԶԼՄ՝ «Ազատություն» ռադիոկայան, Տարվա պետական կառույց՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, Տարվա ճգնաժամային կառավարում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Տարվա PR նախաձեռնություն՝ «Էրեբունի-Երևան 2800» գորգի ստեղծում («Մեգերյան կարպետ»), Տարվա ֆինանսական PR՝ InecoPAY վճարային լուծում (Ինեկոբանկ), Հայկական բրենդ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, Տարվա նորարարական PR՝ «Arloopa» ընկերություն, Տարվա PR տեխնոլոգիա՝ «Իմ քայլը» քայլարշավ (Քաղաքացիական պայմանագիր), Տարվա Հայաստանի բարեկամ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ Տարվա կին՝ Հասմիկ Պապյան (օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ) Տարվա սփյուռքի ԶԼՄ՝ «Օրեր» եվրոպական անկախ ամսագիր (Պրահա, Չեխիա):
-
Հայկական PR մրցանակաբաշխություն 2017Մանրամասն տեղեկատվություն՝ այստեղ | More details are available here Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ հուլիսի 18-ին Երազ այգում տեղի ունեցավ ամենամյա Հայկական PR մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, միջազգային կազմակերպությունների, Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր Beeline-ի աջակցությամբ: Հայկական PR մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հանրային կապերի մասնագետների դերի բարձրացմանը, հանրային կապերի կարևորմանը՝ հասարակության հետ հետադարձ կապի ապահովման նոր մեթոդների ու տեխնոլոգիանների ստեղծմանն ու կիրարկմանը: Մրցանակաբաշխությունը նպաստում է մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը, ստեղծագործականությանը, ինքնատիպ և առաջադեմ մտածողության զարգացմանը: Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանն իր խոսքում նշեց. «Արդեն երկրորդ անգամ ենք իրականացնում PR ոլորտի համակողմանի ուսումնասիրություն: Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման է ենթարկվել ԶԼՄ-ում տեղ գտած յուրաքանչյուր հրապարակում և տեսանյութ: Մշակված և թիրախավորված հարցաթերթիկներն առաքվել են 2025 փորձագետների, լրագրողների, խմբագիրների: Ձևավորվել են տարբեր տարիքի, սեռի, մասնագիտության տեր մարդկանց ֆոկուս խմբեր, ովքեր անկեղծորեն քննարկել և վեր են հանել ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները: Հավաքագրված արժեքավոր և նպատակային տեղեկատվության մշակումից հետո մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգի համար առանձնացվել է երեք լավագույն թեկնածու կամ ծրագիր, որոնցից հաղթողներին որոշել են Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամները՝ փակ, գաղտնի քվեարկությամբ»: «Beeline-ը կարևորում է ինչպես հանրային կապերի, այնպես էլ հանրային կապերի մասնագետների դերը երկրի զարգացման գործընթացում։ Հրապարակային և թափանցիկ գործելաոճի շնորհիվ թե՛ մասնավոր, թե՛ պետական կառույցը կարող է վստահություն ձեռք բերել, հաղորդակցական ուղիների կառավարում ապահովել, հասարակության կողմից տրված ազդակները վերլուծել և ձևավորել համապատասխան միջավայր: Յուրաքանչյուր կառույցի համար կարևոր է իր հեղինակությունը, և գրագետ PR-ի պարագայում հաջողությունն ապահովված է», - ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի անդամներն էին՝ Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի պրոֆեսոր), Արամ Աբրահամյանը (արվեստագիտության թեկնածու, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր), Վիկտոր Սողոմոնյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար), Կարեն Քոչարյանը («P-Art» ընկերության տնօրեն, PR տեխնոլոգ), Նաիրա Նազարյանը (Beeline-ի հանրային կապերի ղեկավար) և Աստղիկ Ավետիսյանը (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ): Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներն էին` Տարվա մամուլի քարտուղար՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայան, Տարվա PR իրադարձություն՝ Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր. Հռոմի պապի այցը Հայաստան (ՀՀ ԱԳՆ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին), Տարվա իմիջային PR՝ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդես՝ ՀՀ ԶՈՒ փառքի և հեղինակության ամրապնդման համար (ՀՀ պաշտպանության նախարարություն), Տարվա հրապարակային գործիչ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան, Տարվա քաղաքական գործիչ՝ ՀՀ ԱԺ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան, Տարվա մշակութային PR՝ «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոն, Տարվա ԶԼՄ՝ «Արմենպրես» լրատվական գործակալություն, Տարվա պետական կառույց՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, Տարվա ճգնաժամային կառավարում՝ Առաջնագծի տեխնիկական հագեցվածություն և արդիականացում (Արցախի պաշտպանության նախարարություն), Տարվա PR նախաձեռնություն՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն, Տարվա ֆինանսական PR՝ ՀՀ ԿԲ Այցելուների կենտրոն՝ Հայաստանի դրամաշրջանառության պատմության և դրամավարկային քաղաքականության հանրայնացման համար, Հայկական բրենդ՝ Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» ապրանքանիշ, Տարվա նորարարական PR՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոն, Տարվա PR տեխնոլոգիա՝ Հայաստան իմ սեր՝ (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Տարվա Հայաստանի բարեկամ՝ ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլեր: Հայկական PR մրցանակաբաշխության հատուկ մրցանակի են արժանանում՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը՝ հանրային կապերի արժևորման և գրագետ հաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման համար և Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը` հրապարակային և գրագետ աշխատանքի համար:
-
Հայկական PR մրցանակաբաշխություն 2016Մանրամասն տեղեկատվություն՝ այստեղ | More details are available here Մայիսի 31-ին կայացավ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հայկական PR մրցանակաբաշխություն-2016»-ը, որի գլխավոր հովանավորն էր «Beeline Հայաստանը»: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվեցին PR մրցանակաբաշխության մրցանակակիրները և հաղթողները տասներեք անվանակարգերում: Մրցանակակիրները յուրաքանչյուր անվանակարգում ընտրվել էին հանրային կապերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում: Ուսումնասիրությանը մասնակցել էր 50 փորձագետ, 50 խմբագիր և լրագրող, ինչպես նաև 7 ֆոկուս խումբ: Ուսումնասիրությունները ներառել էին պետական մարմինների (մամուլի քարտուղար, հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարներ), բանկային համակարգի մասնագետների, զանգվածային լրատվական միջոցների կողմից իրականացված աշխատանքներ, ինչպես նաև 2015 թ. Հայաստանում իրականացված PR նախագծեր և միջոցառումներ: Թեկնածուների ցանկից հաղթողներին ընտրել է մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հայտնի հասարակական և պետական գործիչներ, հեռուստահաղորդավարներ և PR ոլորտի մասնագետներ. Արամ Աբրահամյան, Վիկտոր Սողոմոնյան, Գևորգ Ալթունյան, Հրաչուհի-Մերի Պողոսյան, Տաթև Այրումյան, Աստղիկ Ավետիսյան: Հայկական PR մրցանակաբաշխության 13 անվանակարգում հաղթող են ճանաչվել՝ Տարվա մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան` ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Տարվա PR իրադարձություն «System Of A Down» (SOAD) ռոք խմբի «Արթնացե´ք հոգիներ» երևանյան համերգը Տարվա իմիջային PR Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով (Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոչ թե սգով, այլ երախտագիտության և վերածննդի ուղերձներով խորհրդանշելու, ինչպես նաև հայ ազգի ուժեղ և կանգուն կերպարի ամրապնդման համար) Տարվա հրապարակային գործիչ Արմեն Աշոտյան Տարվա քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյան Տարվա մշակութային PR «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոն («Տերյան» մշակութային կենտրոն) Տարվա ֆինանսական PR «Ամեն բան լավ է լինելու» նախաձեռնություն («ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ) Տարվա ԶԼՄ «Մեդիամաքս» լրատվական գործակալություն Տարվա ճգնաժամային կառավարում ՀՀ պաշտպանության նախարարություն (2015 թ., սահմանային լարվածություն) Տարվա PR նախաձեռնություն «100 կյանք» մարդասիրական նախաձեռնություն Տարվա պետական կառույց ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն Հայաստանի բարեկամ Էրիկաս Պետրիկաս՝ Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Հայկական բրենդ Հենրիխ Մխիթարյան Հատուկ մրցանակ Դավիթ Բաբայան` ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Հատուկ մրցանակ Արա Սաղաթելյան` «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» ՀԿ հիմնադիր Հատուկ մրցանակ Սամվել Մարտիրոսյան՝ մեդիա փորձագետ Գերատեսչությունների կողմից տրվող Հատուկ մրցանակ՝ ՀՀ պաշտպանության նախարարության Հատուկ մրցանակ Սամվել Մարտիրոսյան ՀՀ բնապահպանության նախարարության Հատուկ մրցանակ «Էկոլուր» հասարակական կազմակերպություն ՀՀ սփյուռքի նախարարություն Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» ծրագիր ՀՀ առողջապահության նախարարություն՝ «Վստահություն» առողջապահական ՀԿ ՀՀ մշակույթի նախարարությունը, միանալով Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից իրականացված հետազոտությանը, իր Հատուկ մրցանակը շնորհեց Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա մշակութային PR» անվանակարգի հաղթողին: